Թշնամուն հանձնված Քարվաճառի էներգետիկ համակարգի նշանակությունը Հայաստանի համար. «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք»

Իրանագետ Վարդան Ոսկանյանն օրերս առաջ քաշեց «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք» կարգախոսը։Panorama.am-ը էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանից փորձեց պարզել, թե ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի համար թշնամուն հանձնված Քարվաճառի էներգետիկ համակարգը: «Էներգետիկ առումով

Թուրքիան չի ցանկանում ՀՀ-ի հետ հանդիպումներն անցկացնել երրորդ երկրում

Անկարան Երևանի հետ երրորդ երկրում բանակցություններ վարելու անհրաժեշտություն չի տեսնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է, որ աղբյուրը, մասնավորապես, նշել է. ՛՛Հայաստանի հետ բանակցությունների հերթական

Աջակցություն է ստացել պատերազմի հետևանքով Հայաստանում ապաստանած շուրջ 32,000 անձ Ճապոնիայի օժանդակությամբ

Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը իր երախտագիտությունն է հայտնում Ճապոնիայի ժողովրդին՝ մեծահոգաբար տրամադրած 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով դրամական աջակցության համար, որի շնորհիվ ՄԱԿ ՓԳՀ-ն կարողացավ ժամանակին ու խիստ անհրաժեշտ օգնություն տրամադրել հակամարտության

Արտասահմանցիների այցելության կարգը սահմանում է ռուս խաղաղապահների հրամանատարությունը. Զախարովան ֆրանսիացի գործիչ Վալերի Պեկրեսի՝ Արցախ կատարած այցի շուրջ Ալիևի սպառնալիքների մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին՝ կապված ֆրանսիացի քաղաքական գործիչ Վալերի Պեկրեսի՝ Արցախ այցելության հետ: «Ելնում ենք տարածքների այցելության բազային մոտեցումներից: Կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ

Բաքվին և Երևանին կոչ ենք արել մոտ ժամանակներս ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. Զախարովա

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանն աջակցում է այդ ձևաչափի աշխատանքի շարունակմանը՝ իր մանդատին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով տարածաշրջանային այն իրողությունները, որոնք առաջացել են 2020 թ. հետո։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց

Տարվա բառը՝ առաջնագիծ

Արդեն քանի տասնամյակ աշխարհի տարբեր երկրներում որոշվում է  «Տարվա բառը»։ Ընտրված բառը (կամ բառերը) արտացոլում է (են) տվյալ երկրում այդ տարվա հասարակական կյանքում կատարված հատկանշական իրադարձություն(ներ)ը։ Հայաստանի Լեզվի կոմիտեն անցյալ տարեվերջին առաջին անգամ նախաձեռնել էր հայերեն

Հայաստանը փոքր երկիր է, բայց աշխարհասփյուռ ազգ է. ՀՀ նախագահը հարցազրույց է տվել Sky News Arabia հեռուստաընկերությանը

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Sky News Arabia հեռուստաընկերությանը. Sky News Arabia – Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի մասնակցությունը Դուբայի «Էքսպո 2020»-ին: Արդյո՞ք այն արտացոլում է

Գագիկ Ծառուկյան. Այլ երկրներում արդեն խանդով են վերաբերվել Քրիստոսի արձանը կառուցելու գաղափարին

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանումներ է ներկայացրել Քրիստոսի արձանի թեմայով, որի կառուցման մրցույթ հայտարարելու մասին հայտարարությունը մեծ քննարկումների առարկա դարձավ։ «Օրեր առաջ  Քրիստոսի  արձանը կառուցելու իմ ընտանիքի նախաձեռնությունը հանրային լայն արձագանք ստացավ։ Շատերն աջակցեցին,  ինչի

Փարիզում Հրանտ Դինքի անունով վայր կանվանակոչվի

Պոլսահայ մտավորական, «Ակոս» պարբերականի երջանկահիշատակ խմբագիր Հրանտ Դինքի անունով Փարիզում վայր կանվանակոչվի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փարիզի քաղաքապետի՝ Եվրոպայի, միջազգային հարաբերությունների և Ֆրանկոֆոնիայի գծով տեղակալ Առնո Նգատչան: Փարիզի քաղաքապետի տեղակալը գրել է,