ՀՅԴ գումարտակի մարտիկ՝ բժիշկ Նորայր Շահբազյանն այսօր կդառնար 58 տարեկան

Այսօր ՀՅԴ անդամ, 44 օրյա պատերազմի մասնակից, ՀՅԴ Գումարտակի մարտիկ՝ բժիշկ (դոկտոր) Նորայր Շահբազյանը կդառնար 58 տարեկան: Այս մասին հայտնում է ՀՅԴ ՀԵՄ-ը։ «Ընկեր Նորայրը մասնակցել է Արցախյան առաջին, քառօյա և 44 օրյա պատերազմներին: Ցավոք

Վարդան Ամալյանն այսօր կդառնար 21 տարեկան

Այսօր Արցախյան երրորդ պատերազմում զոհված Վարդան Ամալյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 21 տարեկան: Ժամկետային զինծառայող Վարդանի զոհվելու մասին լուրը տարածվել էր նոյեմբերի 14-ին: Վարդան Ամալյանը հուղարկավորվել է նոյեմբերի 17-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում: Երգիչ, երգահան,

Հայր և որդի Ղարայանները հետմահու արժանացել են պետական պարգևների

Հայրենիքի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Արցախի նախագահի՝ 2022թ․ հունվարի 11-ի հրամանագրերով Գարեգին Էդուարդի Ղարայանին շնորհվել է «Մարտական խաչ» 1-ին, իսկ Վազգեն Գարեգինի Ղարայանին՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան։ Այսօր` հունվարի 17-ին, ՀՀ-ում

Հարգանքի տուրք Եռաբլուրում՝ ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակին

Հունվարի 14-ը Հայաստանի Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի ծննդյան օրն է: «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելել և Ազգային հերոսին հարգանքի տուրք են մատուցել հարազատները, մարտական ընկերները, բարձրաստիճան զինվորականներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ։ Տեղի է ունեցել հերոսի հիշատակին

Նվիրումը` անմահություն… Ռաֆայել Հակոբյան

Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի պաշտպանության զենք բռնեցին բազում քաջորդիներ և անմահացան հանուն այդ հայրենիքի: Նրանցից է կապիտան Ռաֆայել Հակոբյանը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռաֆայելի ընտրյալը՝ Անգելինան, ում հետ հերոսը պիտի անցներ իր կյանքի ճանապարհը,

Հերոսապատում․ Վահագն Ասատրյան

ՀՀ ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանը իր ռազմական ուղին ընտրել էր գիտակցված եւ ողջ կյանքում հավատարիմ մնացել ընտրած գործին: Այդ ընտրության մեջ դեր ունեին սպարապետ Վազգեն Սարգսյանը եւ քեռին՝ գեներալ Աստվածատուր Պետրոսյանը, որի ռազմական մկրտությամբ

Նվիրումը` անմահություն… Արթուր Ասրյան

Արցախյան 44-օրյա դաժան պատերազմը խլեց բազմահազար քաջորդիների կյանքեր, ովքեր ելան պատերազմի՝ «մահ իմացյալ» կարգախոսով: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  Արթուրի հայրը՝ Արմեն Ասրյանը, խորը կսկիծով, բայց մեծ հպարտությամբ է խոսում հայրենասեր որդու մասին, ում հիշատակին հանձն

«Կարոտի նռնենի». Սոնա Ռուբենյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմում զոհված Շանթ Նավոյանի մասին երգը

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 18-ամյա Շանթ Նավոյանի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին, նրա մասին երգ ու տեսահոլովակ է ներկայացվել։ Գաղափարը ծնողներինն է, որն իրագործվել է խոսքերի հեղինակի՝ Ավետ Բարսեղյանի, երաժշտության հեղինակ՝ Արսեն Գրիգորյանի և կատարողի՝ Սոնա

Ապրիլյանում զոհված Ազատ Սիմոնյանն այսօր կդառնար 25 տարեկան

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված Ազատ Սիմոնյանն այսօր կդառնար 25 տարեկան: 2015 թվականի հունվարի 14-ին կիսատ թողնելով ուսումը՝ զորակոչվում է բանակ՝ Ջաբրայիլ: Արցախում ծառայելը նրա ցանկությունն էր։ Ազատը 8 ամիս մարտական հերթապահություն է կատարել առաջնագծում,

Նվիրումը` անմահություն…Կապիտան Մովսես Դավթյան

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի փրկության անմահացան բազմաթիվ քաջորդիներ: Նրանցից է 29-ամյա կապիտան Մովսես Դավթյանը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հերոսի կինը՝ Լուսինե Դավթյանը, առանձին հպարտությամբ է ներկայացրել ամուսնու անցած հերոսական ճանապարհը: Նրա խոսքով՝ Մ.