CCAF-ը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին բացատրություն պահանջել Ադրբեջանից


Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 13-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի նախագահի հանրապետական թեկնածու, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսին ուղղված սպառնալիքների մասին։ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը տեղյակ չի եղել Վալերի Պեկրեսի՝ Լեռնային Ղարաբաղ այցելության մասին, սակայն, իմանալու դեպքում ակնհայտ է, որ թույլ չէր տա նրան լքել Լեռնային Ղարաբաղը։

Ֆրանսիայի նախագահի Վալերի Պեկրեսն ինքը մամուլի հետ զրույցում նշել է նախագահական ընտրություններում թեկնածուի հասցեին նման սպառնալիք հնչեցնելու լրջության մասին, նշելով, որ թեկնածուն պետք է լինի ազատ՝ գնալու այնտեղ, որտեղ ցանկանում է։ Վալերի Պեկրեսը նշել է, որ այդ սպառնալիքները իրեն չեն վախեցնում, սակայն ցնցված է սպառնալիքների վերաբերյալ ֆրանսիական կառավարության լռությունից։ Պեկրեսը նշել է, որ կցանկանար, որպեսզի ֆրանսիական կառավարությունը պաշտոնապես պատասխաներ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածուի հասցեին օտարերկրյա պետության նախագահի կողմից հնչեցված այսպիսի սպառնալիքին։ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը Հայաստան և Արցախ է այցելել 2021 թվականի դեկտեմբերի 21-23-ը։ Այցի ընթացքում նրան ուղեկցել են Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար և նախկին եվրոպական հանձնակատար Միշել Բարնիեն, ինչպես նաև Ֆրանսիայի Սենատի հանրապետական խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոն

Leave a reply

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *