2021 թվականին ՌԴ քաղաքացիություն հիմնականում ստացել են Ուկրաինայի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղազախստանի քաղաքացիները


ՌԴ քաղաքացի անցյալ տարի ամենից հաճախ դարձել են Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ մամուլի հաղորդագրությունը:

«2021 թվականի 11 ամսվա ընթացքում ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 667 000 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ, 2020 թվականի նույն ժամանակահատվածի ընթացքում՝ մոտ 563 000 մարդ: Քաղաքացիություն ստացած արտասահմանյան քաղաքացիների շրջանում առաջատար դիրքեր են զբաղեցնում Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Հայաստանի քաղաքացիները»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նշվում է 2021 թվականին ՌԴ քաղաքացիություն է շնորհվել ավելի քան 800 արտասահմանցի բարձր որակավորում ունեցող մասնագետի, 2020 թվականի նույն ժամանակահատվածում՝ 950 մարդու, իսկ 2019-ի ընթացքում՝ 730:

Leave a reply

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *