ՀՀ–ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները մտքեր են փոխանակել երկրների միջև երկխոսության միջոցով կարգավորման վերաբերյալ և համաձայնել են շարունակել բանակցությունները՝ առանց նախապայմանների․ ՀՀ ԱԳՆ


Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը, տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։

Leave a reply

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *